Հայաստանի արտգործնախարարն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին

23 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աշխատանքների և իրականացվող ծրագրերի շուրջ, անդրադարձ կատարվեց Հայաստան–Գերմանիա հարաբերություններին, Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, ինչպես նաև մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների։ 

Տպել էջը