ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Նազարյանը ելույթ ունեցավ Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստին

07 փետրվարի, 2017

Փետրվարի 7-ին Ազգային ժողովում կայացավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի (խորհրդարան) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստը, որը նվիրված էր Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերություններին և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։

Քննարկումներին մասնակցեց ու ելութով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, և, մասնավորապես, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին, խոսեց քաղաքական, տնտեսական և ոլորտային երկխոսության և ԵՄ կառույցների հետ խորացված համագործակցության մասին։

Քննարկումների ընթացքում Կարեն Նազարյանը պատասխանեց շվեդ խորհրդարանականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տարածաշրջանի զարգացումներին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակմանն ուղղված քաղաքականությանը, Սիրիական ճգնաժամին ու դրա հետևանքով, փախստականների՝ Հայաստան ներհոսքին:
 

Տպել էջը