Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
17 փետրվարի, 2017Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:
Զրուցակիցները քննարկեցին երկու պետությունների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ժան Ասելբորնը մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։