Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին
17 փետրվարի, 2017Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին:
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Պիտեր Մաուրերն ընդգծեց ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։