Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին
18 փետրվարի, 2017Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Էդվարդ Նալբանդյանը և Դիմիտրիս Ավրամոպուլոսն անդրադարձան երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հաջող իրագործմանը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերի վերաբերյալ:
Ավարտելով այցելությունը Մյունխեն՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան: