Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը

02 մարտի, 2017

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարարությունում մեկնարկեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի երևանյան նիստը:

Նիստը ծրագրային ելույթով բացեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը պատասխանեց դեսպանահավաքի մասնակիցների բազմաթիվ հարցերի:

Դեսպանահավաքի երկրորդ նիստին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի ելույթին հաջորդեցին արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումները:

Դիվանագետի օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գերատեսչական պարգևներ հանձնեց ԱԳՆ մի խումբ աշխատակիցների:

Տպել էջը