ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին

10 մարտի, 2017

Մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:

Շնորհավորելով Վարդան Տողանյանին Ռուսաստանում բարեկամ Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանին մաղթեց բեղմնավոր գործունեություն՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգացում ապրել և ավելի ամրապնդվել:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց ՀՀ Նախագահի՝ ՌԴ կատարելիք առաջիկա պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին:
 

Տպել էջը