Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

21 մարտի, 2017

Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ: 

Տպել էջը