Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

11 ապրիլի, 2017

Ապրիլի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը, Օտտավայի Հայ Օգնության Միության «Սևան» մասնաճյուղի աջակցությամբ, Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված տաղավարով մասնակցեց Կանադայի 150-ամյակի առթիվ կազմակերպված «Օտտավան ողջունում է աշխարհին» ծրագրին, որին մասնակցում էին Կանադայում հավատարմագրված 16 դեսպանություններ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրատեսակ մասնակցությունն էր բերել Կանադայի 150-ամյակի տոնակատարությունների շարքի այս ձեռնարկին:

Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելեց Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը, ով ծանոթացավ հայկական մշակույթի ձեռքբերումներին և հայկական արվեստի ճյուղերին: Քաղաքապետը բարձր գնահատեց ՀՀ դեսպանության մասնակցության մակարդակը:

Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելած հարյուրավոր հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթին, ինչպես նաև խոհանոցին` ճաշակելով հայկական քաղցրավենիքներ:
 

Տպել էջը