Դեսպան Մելքոնյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

18 ապրիլի, 2017

Ապրիլի 18-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը ԱՊԼ գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։

ՀՀ դեսպանը և ԱՊԼ գլխավոր քարտուղարը քննարկեցին Հայաստան-ԱՊԼ գործակցությանը նոր թափ հաղորդելու և կայուն երկխոսության ձևավորման հեռանկարները։

 

Տպել էջը