ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանային ֆորումին և հանձնաժողովի հոբելյանական նիստին

26 ապրիլի, 2017

Ապրիլի 25-ից 26-ը Ժնևում տեղի ուեցավ «Կայուն զարգացում ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) տարածաշրջանում» խորագրով տարածաշրջանային համաժողովը և Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 70-ամյակին նվիրված «2030թ.-ին ընդառաջ տնտեսական ինտեգրում և համագործակցություն» խորագրով ԵՏՀ նստաշրջանը, որի բարձրաստիճան հատվածին ելույթ ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Փոխնախարար Հովակիմյանը, մասնավորապես, նշեց, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում մեծ դերակատարություն է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: Փոխնախարար Հովակիմյանի խոսքերով, ԵՏՀ-ն, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներով և սկզբունքներով, նպաստում է եվրոպական երկրների համագործակցության ամրապնդմանն ինչպես միմյանց, այնպես էլ այլ երկրների հետ, ինչպես նաև տնտեսական ինտեգրմանը` Կայուն զարգացման 2030 օրակարգի համաձայն։

Աշոտ Հովակիմյանը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը վերանայել է աղքատության կրճատման ռազմավարությունը՝ թիրախավորելով մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության ավելացման, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման և հանրային կառավարման ինստիտուցիոնալ արդիականացման ուղղությունները։
 

Տպել էջը