Դեսպան Հովհաննիսյանի հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի հետ

27 ապրիլի, 2017

Ապրիլի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի (Kevin McCarthy) հետ:

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Քեվին Մըքքարթիին՝ Կոնգրեսում Հայաստանին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դեսպանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, իրավական և կառավարման ինստիտուտների ամրապնդման, ժողովրդավարական հաստատությունների համախմբման գործընթացը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով նրանց զարգացման և ամրապնդման գործում ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային արդի խնդիրներին։

Տպել էջը