ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի այցն Արցախ

29 ապրիլի, 2017

Ապրիլի 27-ից 29-ը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցն Արցախ։

Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Նախագահ Բակո Սահակյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։

Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։

Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարարը դասախոսություններով հանդես եկավ Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում։ Իր ելույթներում և հարցերին պատասխանելիս Շավարշ Քոչարյանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
 

Տպել էջը