Ստորագրվեց ՀՀ և ՉԺՀ միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր
12 մայիսի, 2017Մայիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դեսպան Թիան Ըրլունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է Չինաստանի կողմից Հայաստանին շուրջ 14,5 մլն ԱՄՆ դոլարի անհատույց տրամադրում՝ շտապ օգնության 200 մեքենաներ ձեռք բերելու նպատակով: