Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

29 մայիսի, 2017

Մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։

Դեսպան Սաբադոսը ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ արվեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։ 

Տպել էջը