Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով

08 հունիսի, 2017

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար Արման Հակոբյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն:

Արման Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ԱՄՆ ու ՀՀ-Կանադա համագործակցությունը, իսկ Գեորգի Բորիսենկոն անդրադարձ կատարեց ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերություններին:

Խորհրդակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
 

Տպել էջը