Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի հանդիպումը

14 հունիսի, 2017

Հունիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տաջիկստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ:


Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացմանը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:

Տպել էջը