Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարարին

11 հուլիսի, 2017

Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաք Էնթիին:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:

Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Պետնախարար Մաք Էնթիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Տպել էջը