ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների փորձագետների հետ

24 հուլիսի, 2017

Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետներին:

Պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացին, աջակցել ԿԶՆ-ների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Նախարարի տեղակալ Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ կողմից «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի իրակացման համար որդեգրած ռազմավարությունը՝ հիշատակելով ՀՀ ակտիվ ներգրավվածությունը և արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի կառույցների հետ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործընթացի ընթացքում:

Ծանոթություն. Կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգը ընդունվել է ՄԱԿ–ի 2015թ. գագաթաժողովի ընթացքում, որն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ին: Այն ներառում է 17 նպատակ, որոնք իրենց հերթին կազմված են 169 թիրախից՝ ներառելով մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտները՝ աղքատության հաղթահարում, տնտեսական համաչափ զարգացում, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն և այլն: Այն համարվում է Հազարամյակի մարտահրավերների նպատակների տրամաբանական շարունակությունը: 

Տպել էջը