Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հյուպատոսական հավաստագիրը

29 օգոստոսի, 2017

Օգոստոսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Ալեքսանդր Կոպնինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման գործում, և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ալեքսանդր Կոպնինը վստահեցրեց, որ ջանք չի խնայի իր առաքելությունն արդյունավետորեն իրականացնելու հարցում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
 

Տպել էջը