Արտգործնախարարը հանդիպեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

31 օգոստոսի, 2017

Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:

Շահագրգիռ մտքերի փոխանակում ծավալվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։
 

Տպել էջը