Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարարին

04 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Կոպենհագենում ՀՀ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են երկկողմ կապերը և փոխայցելությունները, ինչը նպաստում է տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։

Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի հայ-դանիական երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, շեշտեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված նախաձեռնությունները և նոր ծրագրերի հեռանկարները։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան Եվրոպական միություն համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։ 

Տպել էջը