Արտգործնախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

07 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդակցությանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։

Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակցիներին։
 

Տպել էջը