Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահին

17 սեպտեմբերի, 2017

 Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։
 

Տպել էջը