Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարարի հետ

19 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, խթանեցին առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին:
 

Տպել էջը