Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի հետ

21 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի հետ:

Զրուցակիցները կարևորեցին երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերի վրա հիմնված միջպետական հարաբերությունների ակտիվացումը և ընդգծեցին, որ Բուլղարիայի նախագահի Հայաստան նախատեսվող այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
 

Տպել էջը