Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

21 սեպտեմբերի, 2017

 Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական հարաբերությունների բազմաբովանդակ օրակարգին առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձան միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, արտգործնախարարությունների միջև առաջիկա խորհրդակցությունների թեմաներին։

Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության, նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Նախարար Կոձիասը ներկայացրեց կիպրական խնդրի կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումները և դրանց առնչությամբ Հունաստանի մոտեցումները։ 

 

Տպել էջը