Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի նախարարի հետ

21 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, փոխադարձ այցելությունների ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանը և միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:
 

Տպել էջը