Հայաստանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

22 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանարպետության արտգործնախարար Շարլ-Արմել Դուբանը ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Դուբանը մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, անդրադարձան հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։
 

Տպել էջը