Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Պալաուի հետ

22 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։
 

Տպել էջը