Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարարի հետ

23 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:

Խորվաթիայի արտգործնախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում տարիներ առաջ իր այցելությունը Երևան, որից մնացել են շատ վառ տպավորություններ, և սպասում է Հայաստան այցելելու նոր առիթի։

Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցություների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հրավիրեց այցելել Հայաստան։
 

Տպել էջը