Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

23 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ։

Արտգործնախարարները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:
 

Տպել էջը