Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ
23 սեպտեմբերի, 2017Սեպտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվեց հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։