Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

24 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեռ Ռոզենբլատի գլխավորությամբ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Զրույցի ընթացքում արծարծվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։

Էդվարդ Նալբանդյանը Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։
 

Տպել էջը