ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը

05 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը երախտագիտություն հայտնեց Կալիֆորնիա նահանգի՝ Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության դատապարտման հետևողական դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության զարգացման և խթանմանն ուղղված մի շարք հարցեր:

Տպել էջը