Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Օտտավայի քաղաքապետի հետ

17 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 17-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ:

Շնորհակալություն հայտնելով Օտտավայի քաղաքապետին ՀՀ դեսպանության հետ ծավալած սերտ համագործակցության համար` դեսպան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել համատեղ աշխատանքները:

Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհավորեց ՀՀ դեսպանին` պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնեց, որ նրա գործադրած ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն առավել զարգացում կապրեն:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների` ընդգծելով դրանցում արձանագրված ձեռքբերումերը: Քննարկվեց Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի 150-ամյակի առթիվ Կանադայում և Հայաստանում կազմակերպվող միջոցառումների ընթացքը:

Կարևորվեց տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը:

Մտքեր փոխանակվեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացումն առավել խթանելու վերաբերյալ:
 

Տպել էջը