Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին
19 հոկտեմբերի, 2017Հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։
Համաժողովին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայ Դատի գրասենյակների պատասխանատուներ, Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը ու այդ համտեքստում անդրադարձավ Ժնևում օրեր առաջ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։