ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը

24 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալն անդրադարձավ ՀՀ անկախության ձեռքբերումից հետո ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հիմնադրման կարևորությանը, իրականացված ծրագրերին և հաստատված արդյունավետ համագործակցությանը:

Տպել էջը