Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին

24 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 24-ին Պալերմո աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։

Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։
 

Տպել էջը