Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

27 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները և կարևորեց Էդսոն Մոնտեյրուի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար՝ Բրազիլիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել:

Ի նշանավորումն Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

Տպել էջը