ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

02 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան կազմակերպության հետ Հայաստանի ակտիվ համագործակցությանը, իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրեց ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության հետ առկա գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարության նախկին օրենսդրական նախաձեռնությունների հարցում տնօրինության տրամադրած փորձագիտական աջակցության համար։

Քննարկվեցին ԵԽ մի շարք հանձնաժողովների շրջանակներում կատարված համատեղ աշխատանքները, ինչպես նաև ԵԽ կոնվենցիաներին Հայաստանի միանալու գործընթացին առնչվող հարցեր։

Տպել էջը