Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ

07 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշեց, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նալբանդյանին։

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձան Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։
 

Տպել էջը