Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական վարչությունների միջև

15 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 15-ին Երևանում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև անցկացվեցին հյուպատոսական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ուկրաինականը՝ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պոգորելցևը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուկրաինական պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
 

Տպել էջը