Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին

24 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ:

Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:

 

Տպել էջը