Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

01 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան իր մանդատի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տոյվո Կլաարը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը և վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Տպել էջը