Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

07 դեկտեմբերի, 2017

 

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:
 

 

 

Տպել էջը