Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

08 դեկտեմբերի, 2017

Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

Տոյվո Կլաարը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց տարածաշրջան կատարած առաջին այցից ստացած տպավորությունները։

Տպել էջը