Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

08 դեկտեմբերի, 2017

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։
 

Տպել էջը