Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցեց դիվանագիտական բարեգործական տոնավաճառին

09 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 9-ին Մինսկի Պեկին հյուրանոցում կայացավ Սուրբ Ծննդյան բարեգործական տոնավաճառ, որը կազմակերպել էր դեսպանների, դիվանագետների և օտարերկրյա ներկայացուցիչների կանանց Մինսկի միջազգային ակումբը: 

Տոնավաճառին ակտիվ մասնակցություն ունեցավ Բելառուսում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական ապրանքները, հուշանվերները, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտեստներն ու քաղցրավենիքները: Միջոցառմանը նաև կատարմամբ հանդես եկավ «Էրեբունի» պարային համույթը:

Հայկական տաղավարը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից:

Տպել էջը