Դեսպան Տողանյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում հանդիպեց մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ

14 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (ՄԳԻՄՕ) տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը բուհի և մոսկովյան այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողների հետ։

Հանդիպմանը դեսպան Տողանյանը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների արդի փուլում ռուսաստանաբնակ հայ երիտասարդների դերն և մասնակցությունը, անդրադարձավ երիտասարդների ներգրավմանն ուղղված դեսպանության տարաբնույթ նախաձեռնություններին և կոչ արեց դրսևորել առավել նպատակային ակտիվություն երկու երկրների միջև հասարակական և հումանիտար ոլորտներում կապերի առավել ամրապնդման համար։

Դեսպան Տողանյանը պատասխանեց նաև ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք առնչվում էին ՀՀ և ՌԴ միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկայիս փուլին, եվրասիական տարածքի ինտեգրացիոն գործընթացներին, արցախյան հիմնախնդրին, դեսպանության կողմից հանրային դիվանագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին ու Հայաստանի հետ ռուսաստանաբնակ երիտասարդների կապի ամրապնդմանը։

2018թ․-ի սկզբին դեսպանության նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների ֆորում։

Տպել էջը